Բեյրութում ուժեղ պայթյունից մահացել է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանը

Բեյրութում ուժեղ պայթյունից մահացել է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ Այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,- գրել է Նաղդալյանը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում