ԱՄԷ նախագահն ու Իրաքի վարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԱՄԷ նախագահն ու Իրաքի վարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հուլիսի 16-ին հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Ջիդդայում տեղի է ունենում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ նախագահը, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները։

Հանդիպման ընթացքում ԱՄԷ նախագահը և Իրաքի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Բացի այդ, Ալ Նահյանը և Ալ-Քազիմին կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում