ԵՄ-ն կկատարի պարտավորությունները ԵՄ-ՄԹ համաձայնագրի կիրարկման պայմաններում. պարզաբանում
Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև Առևտրի և համագործակցության համաձայնագրի պայմանական կիրարկումը մեկնարկել է հունվարի 1-ից, այդ օրվանից ՄԹ-ն ավարտել է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պարզաբանել է, ինչ սկզբունքներով են ձևավորվելու և գործելու այդ կողմերի հարաբերությունները երրորդ երկրների հետ։
«2021 թ․ հունվարի 1-ին Միացյալ Թագավորությունն (ՄԹ) ավարտել է իր՝ Եվրոպական Միության (ԵՄ) կազմից դուրս գալու գործընթացը։ ՄԹ-ն և ԵՄ-ը այժմ ձևավորում են երկու առանձին շուկաներ․ ստեղծվում են երկու անջատ նորմատիվ իրավական դաշտեր։ 2021թ․ հունվարի 1-ից սկսվել է ԵՄ-ՄԹ Առևտրի և համագործակցության համաձայնագրի պայմանական կիրարկումը։
Արդյո՞ք կլինեն փոփոխություններ երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ԵՄ առևտրային հարաբերություններում։
ԵՄ-ը կկատարի գոյություն ունեցող իր բոլոր միջազգային պարտավորությունները։
ԵՄ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունների բնույթն ապագայում չի ազդելու երրորդ երկրների հետ գոյություն ունեցող ԵՄ առևտրային հարաբերությունների վրա։ ԵՄ-ը կազմից ՄԹ-ի դուրս գալն անդրադառնալու է միայն այդ հարաբերությունների աշխարհագրական ընդգրկման վրա։
Ի՞նչ ազդեցության կենթարկվի ՄԹ-ի և երրորդ երկրների միջև ապրանքների առևտուրը։
ՄԹ-ի և երրորդ երկրների միջև առևտուրն այլևս չի կարգավորվի Եվրոպական միության մակարդակում, երկկողմ համաձայնագրերի միջոցով կամ բազմակողմ համատեքստում ստանձնած պարտավորությունների շրջանակով։ Այն կախված կլինի ՄԹ-ի հետ երրորդ երկրի կողմից հաստատված հարաբերություններից կամ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից։
Արդյո՞ք Հյուսիսային Իռլանդիան կմնա ԵՄ ապրանքների միասնական շուկայում։
«Կոշտ սահման»-ից խուսափելու նպատակով՝ Հյուսիսային Իռլանդիայում կշարունակեն պահպանվել ԵՄ միասնական շուկայի սահմանափակ թվով կանոններ, մասնավորապես՝ ապրանքների առնչվող օրենսդրություն, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության կանոններ, գյուղատնտեսական արտադրության և շուկայահանության կանոններ, ապրանքների նկատմամբ ԱԱՀ ու ակցիզային հարկեր, ինչպես նաև պետական օժանդակության կանոններ։
Ի՞նչ հետևանքներ կարող է ԵՄ կազմից ՄԹ-ի դուրս գալը ունենալ ԵՄ-ի և երրորդ երկրների միջև օդային տրանսպորտին առնչվող համաձայնագրերի վրա։
Օդային ծառայությունների վերաբերյալ համաձայնագրրերը, որոնց կողմ է հանդիսանում ԵՄ-ն 2021թ․ հունվարի 1-ից չեն տարածվի ՄԹ-ի վրա։
ԵՄ-ն, անշուշտ, կմնա իր կողմից վավերացված օդային ծառայությունների ուժի մեջ գտնվող բոլոր համաձայնագրերի կողմ։ Այդ համաձայնագրերի նկատմամբ երրորդ երկրների, ԵՄ-ի և իր անդամ պետությունների իրավունքներն ու պարտականությունները կմնան անփոփոխ։
Արտոնյալ ծագմանը առնչվող հարցեր
ՄԹ բաղադրիչ (նյութ կամ վերամշակման գործողություն) ներառող ապրանքների արտոնյալ ծագումը որոշելիս ՄԹ բաղադրիչը չի կարող համարվել ԵՄ ծագման բաղադրիչ՝ ըստ ԵՄ արտոնյալ առևտրային պայմանավորվածությունների[1], այդ թվում՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ի (GSP+) դրույթների:
Մինչև «անցումային շրջանի» ավարտըԵՄ-ի կամ ՄԹ-ն կողմից ՄԹ-ն բաղադրիչով ապրանքների առնչությամբ թողարկված կամ կազմված ծագման հիմքերը պետք է համարվեն արտահանման համար վավեր ծագման հիմքեր, պայմանով, որ բեռի արտահանումը իրականացվել կամ ապահովվել է մինչև անցումային շրջանի ավարտը: Ծագման հիմքերրի վավերականության ժամկետը սահմանափակվում է ԵՄ համապատասխան արտոնյալ առևտրի պայմանավորվածությամբ, այդ թվում՝ GSP+ ով սահմանված ժամկետով:
Մինչև «անցումային շրջանի» ավարտը ԵՄ արտոնյալ առևտրի գործընկեր երկրներում ՄԹ-ն բաղադրիչով ապրանքների առնչությամբ թողարկված կամ կազմված ծագման հիմքերը պետք է համարվեն վավեր ծագման հիմքեր՝ ԵՄ ապրանքների ներմուծման համար, պայմանով, որ բեռի արտահանումը իրականացվել կամ ապահովվել է մինչև անցումային շրջանի ավարտը: Ծագման հիմքերի վավերականության ժամկետը սահմանափակվում է ԵՄ համապատասխան առևտրի արտոնյալ պայմանագրով, այդ թվում՝ GSP+ ով սահմանված ժամկետով:
Անցումային շրջանի ավարտից հետո ՄԹ-ում թողարկված կամ կազմված ծագման հիմքերն անվավեր են։EUR1 և EUR-MED հավաստագրերերի համար ՄԹ-ն կնիքները չեն կարող օգտագործվել:
Մինչև անցումային շրջանի ավարտը կատարված արտահանման հետ կապվածստուգումների ժամանակ ապրանքների ծագման կարգավիճակը կգնահատվի հիմք ընդունելով արտահանման պահը:
Եվրոպական հանձնաժողովի Access2Market[2] կայքէջում առկա է տեղեկատվություն յուրաքանչյուր անուն ապրանքի գործող սակագների և հարկերի, ծագման կանոնների, ապրանքներին ներկայացվող պահանջների, մաքսային ընթացակարգերի, առևտրի խոչընդոտների և վիճակագրության վերաբերյալ, որը գործում է բոլոր ԵՄ երկրների համար»,- ասվում է պարզաբանման մեջ։
[1] Այս ծանոթագրության մեջ արտոնյալ երկրներն այն բոլոր երկրներն են, որոնց հետ ԵՄ-ը կնքել է արտոնյալ պայմանագրեր կամ որոնց նկատմամբ կիրառում է միակողմանի արտոնյալ պայմանավորվածություններ․ օրինակ՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգը» (GSP+) կամ օտարերկրյա պետությունների և տարածքների հետ պայմանավորվածությունները:
Կարծիքներ