Քարագլուխ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Քարագլուխ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 7-ին, ժամը 04:00-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ բնակավայրում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Քարագլուխ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի փայտե առաստաղը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։05-ին: Այրվել է առաստաղը (մոտ 28 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում