Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ մասնակցում է Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Այն նվիրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցումները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
Միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենա հունիսի 1-ին՝ «Դինամո» մարզադահլիճում:
Կարծիքներ