Նոր հակառեկորդ․ Կորոնավիրուսը մեկ օրում Հնդկաստանում 4329 մարդու կյանք է խլել
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թվի օրական աճը նոր հակառեկորդ է սահմանել։ Վերջին 24 ժամում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 4329 մարդ՝ ընդհանուր՝ 278 հազարից ավելի։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։
Երկրում երկրորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքերի թիվը պակաս է 300 հազարից՝ 263,5 հազար։ Երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 25 միլիոնից։
Պանդեմիայի երկրորդ ալիքը երկրում սկսվել է փետրվարից։ Ապրիլի 21-ից մայիսի 17-ը վարակման դեպքերի օրական թիվը գերազանցել է 300 հազար, ինչը շատ ավելին է, քան աշխարհի ցանկացած երկրում, իսկ 5 անգամ նույնիսկ գերազանցել 400 հազարը։
Կարծիքներ