Ադրբեջանից գերիների վերադարձնող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանում
Ադրբեջանից գերիների վերադարձնող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ի թղթակիցը:
Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստան վերադարձող գերիների անունները. նրանք են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը: Վերջիններս հուլիսի 14-ի լուսադեմին ՀՀ Սյունիքի շրջանում՝ Սև լճի տարածքում անհետացած զինծառայողներն են:
«Sputnik Ադրբեջանը» հայտնում է, որ հայ գերիները փոխանակվել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի հետ, ով ներխուժել էր Մարտակերտի տներից մեկը, տանն այդ պահին գտնվող անչափահասներին սպառնացել, ստիպել իրեն ծխախոտ ու ուտելիք հասցնել: Ոստիկանները նրան ձերբակալել էին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվից հայրենիք է վերադառնում երկու գերի։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը մեկնել էր Բաքու։
Կարծիքներ