Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին

Չինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին: Այս մասին Պեկինում Խաղաղության 9-րդ համաշխարհային ֆորումի բացմանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Չինաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում դրանց զարգացմանը, սակայն մենք նաև չենք հանդուրժի, որ որևէ երկիր խառնվի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ այսօր Չինաստանն արդեն վաղուց այն չէ, ինչ 100 տարի առաջ էր: «Ոչ ոք չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահը պաշտպանելու չինացի ժողովրդի կամքն ու հնարավորությունները»,- հավելել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում