Ռուս հաքերներին կրկին մեղադրում են կիբեռհարձակման մեջ. այս անգամ զոհը Kaseya-ն է
Ռուս հաքերներին կրկին մեղադրում են կիբեռհարձակման մեջ: Այս անգամ զոհը ծրագրային ապահովման արտադրող Kaseya միջազգային ընկերությունն է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Bloomberg»-ին:
Kaseya-ն, որը կենտրոնակայան ունի Դուբլինում եւ Մայամիում, ծրագրային ապահովում է արտադրում ընկերությունների համար, որոնք ինտերնետ ծառայություններ են մատուցում հեռավար ձեւաչափով: Կիբեռհարձակումն ազդել է առնվազն 6 նման ընկերության վրա: Ենթադրաբար, դրանց տվյալները ժամանակավոր արգելափակվել են: Շորթողները 44,9 հազար դոլար են պահանջում:
«Bloomberg»-ի տեղեկություններով՝ հարձակման հետեւում կարող են կանգնած լինել REvil խմբի հաքերները: Գործակալությունը պնդում է, որ դրանք կարող են կապ ունենալ Ռուսաստանի հետ:
Կարծիքներ