Հայ 4 գեղասահորդներ պատրաստվում են Աշխարհի առաջնությանը
Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մարտի 22-28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարը նաև վարկանիշային է, որովհետև կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը մարզվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Մենասահորդներից Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ Երևանում: Նշենք, որ առաջնությունում առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:
Կարծիքներ