Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա

Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններում դրական փոփոխություններ կան։ Նա այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

«Ես, անշուշտ, ձեզ կտեղեկացնեմ նաև ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին` ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք հիմա գրեթե ամեն օր են անցկացվում։ Ինչպես ինձ զեկուցել են մեր բանակցողները, որոշակի դրական տեղաշարժեր կան։ Ես այդ ամենի մասին ավելի մանրամասն կպատմեմ», - ասել Է Պուտինը։

Անդրադառնալով արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ են ձեռնարկվել, բայց ռուսաստանցիներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները:

«ԽՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել է և հսկայական հաջողությունների հասել։ ... Նույնիսկ 90-ականներից հետո ԽՍՀՄ–ից մնացած պատժամիջոցները պահպանվել են Ռուսաստանի նկատմամբ և անցել արդեն նոր ու նորագույն ժամանակներ»,- նշել Է Պուտինը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները տնտեսական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու հնարավորություններ են տալիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում