Եվրոպայում ցրտերի պատճառով գազի պաշարների կեսից ավելին սպառվել է
Ըստ Gas Infrastructure Europe-ի, Եվրոպայի ստորգետնյա պահեստներում մնացել է գազի կեսից պակաս: Եվրոպայի պահեստները միջինը լցվել են 49,83% -ով. սա 5 տարվա վատագույն ցուցանիշն է և մեկ օրում դատարկվել են ևս 0,5% -ով: Հունվարյան ցրտերից առաջ պաշարները կազմում էին 70%:
ԵՄ խոշորագույն տնտեսություն համարվող Գերմանիայում գազի պաշարները նվազել են 0,3% -ով՝ կազմելով 42.44%, Ֆրանսիայում՝ 0.54% -ով՝ հասնելով 39,65%-ի, և սա ամենափոքր ցուցանիշն է եվրոպական երկրների շարքում: Խորվաթիայի, Բելգիայի, Ռումինիայի պահեստներում գազի մոտ 40% -ն է: Պահեստներում ամենամեծ պաշարները Շվեդիայում (94,74%) և Մեծ Բրիտանիայում (74,17%) են: Մնացած երկրներում՝ մոտ 50%:
Պահեստները դատարկվել են ցուրտ եղանակի պատճառով. Եվրոպայում հունվարի առաջին տասնամյակում մոտ -20 աստիճան ցուրտ էր: -20 էր նույնիսկ Իսպանիայում: Լեհաստանում վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ջերմաստիճանը հասել է -28 աստիճանի, ինչը հանգեցրել է գազի արագ սպառմանը. մինչև փետրվարի 3-ը դատարկվել է երկրի պահեստների կեսը:
Գազի պահանջարկն առաջացրել է ինքնարժեքի կտրուկ աճ. հունվարի 12-ի մեկ օրվա ընթացքում Եվրոպայում գազի ինքնարժեք ավելացել է 18% -ով` հասնելով հազար խորանարդ մետրի համար 300 դոլարի:
Կարծիքներ