Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ․ Զիդան

Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ․ Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Լա լիգայի հերթական տուրում «Ուեսկայի» դեմ խաղի նախօրեին «արքայական» ակումբի գլխավոր մարզիչը խոսել է իր ապագայի մասին։

«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու։ Մենք արժանի ենք ավարտել մրցաշրջանը այս կազմով։ Խոսում են շատ բաների մասին՝ մարզչին փոխելու և այլն։

Ես չգիտեմ, ես հաջողակ մարդ եմ։ Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ, ոչ էլ խաղացողներն են պատրաստվում։

Շատ է խոսվում այն իրավիճակի մասին, որում մենք գտնվում ենք։ Մենք մեր լավագույն վիճակում չենք, բայց մենք վճռական ենք փոխելու իրավիճակը»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում