Տարոնիկ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

Տարոնիկ գյուղի սկզբնամասում  ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 3-ին, ժամը 00։41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:54-ին, մարվել՝ 01:10-ին: Այրվել է ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում