«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսական բաղադրիչի միջոցով դեպի քաղաքական օրակարգ
«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը լուրջ խնդիրներ է ստեղծել Իրանի համար։ Պատերազմի օրերին Իրանը փորձեց միջնորդական դերակատարություն ստանձնել, սակայն փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաքչիի այցը հաջողություն չունեցավ այդ առումով։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Գարիկ Միսակյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Իրանը, հատկապես Ադրեբջանի տարածքում, զիջել է իր դիրքերը Թուրքիային նաեւ փափուկ ուժի առումով եւ ներկայումս փորձ է արվում կոմպենսացնել այդ բացը՝ մեծացնելով թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական ներգրավվածությունը։
Այս օրերին մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը տարածաշրջան, որի շրջանականերում նա հունվարի 25-ին այցել է Ադրբեջան: Այսօր Զարիֆը ժամանելու է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի պաշտոնյաների հետ, իսկ վաղը՝ հունվարի 27-ին նախատեսված է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան, ապա նաեւ՝ Վրաստան։
Իրանի պաշտոնյայի տարածաշրջանային այցի օրակարգի առանցքային թեման արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներն են, տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը եւ կոմունիկացիոն հարցերը»։
Կարծիքներ