Վարակված անտառները բուժելու նպատակով նաև ուղղաթիռներ են օդ բարձրանում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրում է. ««Հայանտառի» մասնագետներն ուսումնասիրությունն ավելի վաղ են սկսում, գտնում տերևակեր վնասատուների օջախները: Գարնանն ու ամռանը ուղղաթիռով թունաքիմիկատը հասցնում ծառին:
Ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թրթուրները կարող են արագ բազմանալ և վնասել անտառները: Մասնագետները զգուշացնում են՝ թեև օգտագործվող թունաքիմիկատները մարդկանց համար վնասակար չեն, այդուհանդերձ, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մուտքը»:
Կարծիքներ