Չեխիայի նախագահ ընտրվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը

Չեխիայի նախագահ ընտրվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը

Շաբաթ օրը Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը։

Մարտի 8-ին նա պետության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Միլոշ Զեմանին, ով, ազգային սահմանադրության համաձայն, չէր կարող վերընտրվել նախագահական երկու հնգամյա մանդատներից հետո։

Պավելը ուրբաթ և շաբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում, ըստ ընտրատեղամասերի 99,72 տոկոսի ձայների հաշվարկից հետո, ստացել է քվեարկածների 58,24 տոկոսի աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում