2020 թ. Սևանա լիճ է բաց թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հիմնած՝ «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի «գեղարքունի իշխանի» մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ ցանցավանդակային տնտեսությունում ձկների քաշաճը կազմել է շուրջ 99.088 կգ, իսկ ձկներին տրվել է շուրջ 192.311 կգ կեր։
«2020 թ. ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433-ը կազմել է «գեղարքունին», իսկ 32,676-ը՝ «ամառային իշխանը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ