Վրացի բժիշկները միացել են Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող ընդդիմության բողոքի ակցիաներին
Մի խումբ վրացի բժիշկներ միացել են Ռուսթավելի պողոտայում ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքին:Մտադիր են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց,որտեղ առաջին բուժօգնություն կցուցաբերեն ակցիայի մասնակիցներին:
«Այս կերպ մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել մեր քաղաքացիներին:Մի քանի օրից մենք շտապ վրան կտեղադրենք, որտեղ միշտ կհերթապահի բուժանձնակազմը և բժշկական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին», – ասել բժիշկ Սոֆո Ջափարիձեն:
Միևնւյն ժամանակ ,բժիշկները, միանալով բողոքի ակցիային, ևս մեկ անգամ բարձրաձայնել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության , ինչպես նաև պատվաստանյութերի մատակարարման ձգձգումների պատճառով առաջ եկած սկանդալի մասին:
Կարծիքներ