Պոմպեյում վերականգնվել է ավելի քան երկու հազար տարվա յուրօրինակ որմնանկար
Պոմպեյում հնագետները լազերային տեխնոլոգիայով վերականգնել են մ.թ. 79 թվին Վեզուվի ժայթքումից ավերված հին քաղաքի ամենագեղեցիկ որմնանկարը ։ Հայտնում է Daily Mail- ը:
Կառույցի մնացորդները հայտնաբերվել են 1913-1914 թվականներին: Ինչպես ենթադրում են գիտնականները, տունը կառուցվել է մ.թ.ա. II դարում, և այն ծառայել է որպես տեղական դատավորի և նրա ընտանիքի նստավայր:
Հնագետների կողմից վերականգնված որմնանկարը զարդարել է շքեղ առանձնատան հետնամասը: Այն նկարվել է մ.թ.ա. 20-10 թվականներին՝ «հին հռոմեական գեղանկարչության ոճով»: Հարյուր տարուց ավելի է առանց պահպանության մնացած որմնանկարը քայքայված է եղել:
Այժմ վերականգնված որմանկարում հստակ երևում է վայրի կենդանիների որսի տեսարանը։
Որմնանկարները սովորաբար հին հռոմեական քաղաք Պոմպեյում զարդարում էին պարտեզների շուրջ գտնվող պատերը և նպատակ ունեին ստեղծել խաղաղ , տրամադրող մթնոլորտ, ինչպես նաև զարգացնել տարածական տեսողության ընկալումը։ Այժմ այդ նպատակների համար օգտագործվում են հայելիներ:
Կարծիքներ