Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 26-ին, ժամը 10։29-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. ըստ ահազանգի՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, որն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան։ Գազատարի տակից ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Ա. Ղ., ծնված 1995 թ.) և «VAZ-2109» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին, ինչի հետևանքով խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա։
Նշվում է, որ փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գազատարի տակից։
Կարծիքներ