ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, որում կքննարկվի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նախորդ քառօրյա նիստի ընթացքում իրենք բոյկոտ էին հայտարարել և լքել ԱԺ դահլիճը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ բոյկոտի պատճառը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն են եղել:

«Մենք մասնակցելու ենք նիստին: Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն, դա այդ ժամանակ մեր բողոքի խոսքն էր, բայց մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը: Այսօր մասնակցելու ենք նիստին, ներկայացնելու հարցի վերաբերյալ մեր տեսակետները»,- ասաց Տոնոյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում