Եվրախորհրդարանը պահանջում է սառեցնել Լեհաստանի վերականգնման համար ԵՄ-ի միջոցները

Եվրախորհրդարանը պահանջում է սառեցնել Լեհաստանի վերականգնման համար ԵՄ-ի միջոցները

Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը Եվրահանձնաժողովից պահանջել են սառեցնել Լեհաստանի համար միլիարդավոր եվրոները, քանի դեռ Վարշավան չի հարգում օրենքի գերակայությունը եւ ԵՄ իրավունքի գերակայությունը, գրում է Reuters-ը։

Նամակում աջակենտրոն «Ժողովրդական կուսակցությունը», ձախակենտրոն սոցիալիստները, «Նորացնել Եվրոպան» լիբերալ կուսակցությունը, «Կանաչները» եւ «Միացյալ ձախերը» հայտարարել են, որ Լեհաստանի ազգայնական կառավարությանը չի կարելի վստահել ԵՄ-ի կանխիկի դիմաց իր պարտավորությունների կատարումը:

«Մենք պահանջում ենք, որ Հանձնաժողովը, որպես պայմանագրերի պահապան, ձեռնպահ մնա լեհական վերականգնման ծրագրի հաստատումից, քանի դեռ բոլոր պայմանները չեն կատարվել՝ վերականգնման եւ կայունության կանոններին համապատասխան»,- ասված է խորհրդարանական հինգ խմբերի նամակում:

Վարշավայի եւ ԵՄ-ի միջեւ տարաձայնություններ կան նրա իրավական համակարգում կատարված փոփոխությունների պատճառով, որոնք, ըստ ԵՄ կառույցների, խախտում են դատարանների անկախությունը։

Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին, սակայն Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը որոշել է, որ լեհական օրենքները կարող են գերակա լինել ԵՄ օրենքներից: ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ դա խաթարում է Եվրամիության իրավական հիմքը:

Վտանգված են ԵՄ վերականգնման հիմնադրամից 23,9 միլիարդ եվրո դրամաշնորհները եւ 12,1 միլիարդ եվրո էժան վարկերը, որոնք Վարշավան կարող էր ստանալ COVID-19 համավարակից հետո տնտեսությունը վերականգնելու համար: Բայց գումար ստանալու համար նա պետք է համապատասխանի մի քանի չափանիշների, այդ թվում՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին։ Եվրախորհրդարանի նամակը լրացուցիչ քաղաքական ճնշում կգործադրի Հանձնաժողովի վրա, որպեսզի նա միջոցներ չհատկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Լեհաստանը չի զիջել վեճը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում