Ուկրաինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լեհաստանում
Հունիսին Հայաստանի ազգային հավաքականը ելույթները կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության «Բ» դիվիզիոնի առաջին խմբում:
Հունիսի 11-ին մեր ընտրանին պետք է հյուրընկալվի Ուկրաինայի ազգային հավաքականին: Հանդիպումը կանցկացվի Լեհաստանում, քանի որ Ուկրաինայում դեռևս շարունակվում են ռազմական գործողությունները:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն զրուցել է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարի հետ, որից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայաստանի հավաքականի հետ հանդիպումը Լեհաստանում անցկացնելու մասին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը մինչև այդ հանդիպումը՝ հունիսի 4-ին, Երևանում կընդունի Իռլանդիայի ընտրանուն, հունիսի 8-ին էլ հյուր կգնա Շոտլանդիային, իսկ Ուկրաինայի դեմ մրցավեճից հետո՝ հունիսի 14-ին, Երևանում 2-րդ հանդիպումը կանցկացնի շոտլանդացիների հետ:
Կարծիքներ