Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Կառուցապատման ոլորտի արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը

Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Կառուցապատման ոլորտի արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ երեկ մասնակցել է հունիսի 10-ին, 11-ին, 12-ին կայանալիք անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի TOON EXPO 2022 ցուցահանդեսին ընդառաջ կազմակերպված «Կառուցապատման ոլորտի արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով պանելային քննարկմանը:

Հանդիպման շրջանակներում բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել է կառուցապատման ոլորտում այս պահին առկա ակտուալ խնդիրներն ու լուծումները:

«Շնորհակալ եմ հրավերի և հետաքրքիր ձեւաչափով երկխոսության համար»,- գրել է քաղաքապետը:

3

Հետևեք մեզ նաև Տելեգրամում