Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր
Հանդիպման շրջանակներում մարզպետը COAF-ի գործընկերների հետ քննարկել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արմավիրի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հիմնադրամի կոմղից ցուցաբերած աջակցության տարաբնույթ ծրագրերը և առանձին բաղադրիչներով դրանց շարունակականության ապահովման հնարավորությունները: Ընդգծվել է Արմավիրի մարզպետարանի գործուն աջակցությունը համապատասխան ծրագրերի հասցեական և արդյունավետ իրականացման գործում:
Այնուհետև անդրադարձ է եղել հիմնադրամի կողմից մարզում իրականացվող առողջապահական, կրթական, երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի շրջանակում իրականացված ձեռնարկներին և դրանց ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համանման ծրագրեր իրականացնել նաև Հացիկ և Գետաշեն համայնքներում:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, բարձր գնահատելով COAF-ի տարիների արդյունավետ գործունեությունն Արմավիրի մարզում, պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ՝ ի նպաստ մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման: Նա վստահեցրել է, որ մարզում հիմնադրամի կողմից նախատեսվող ցանկացած ծրագիր ամբողջությամբ կծառայի իր նպատակին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:
Կարծիքներ