Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, որ կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է՝ կրկին վիրահատվի»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։
Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։ Սիմոնյանը մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա։
Կարծիքներ