ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել ՀԱՄԱՍ խմբավորման մի շարք առանցքային ներկայացուցիչների դեմ,- հայտնում «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Պատժամիջոցների նոր փաթեթը ուղղված է ՀԱՄԱՍ-ի  առանցքային այն ներկայացուցիչների դեմ, որոնք աջակցում են խմբավորման գործունեությանը՝ կառավարելով նրանց ֆինանսները»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցների փաթեթը համակարգել է Լոնդոնի հետ։

Մասնավորապես, ցուցակներում կան ֆիզիկական անձինք, որոնք, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, գտնվում են Թուրքիայում և Լիբանանում։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում