Նոր Զելանդիայի ափերի մոտ մեկ օրում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել
Նոր Զելանդիայի ափերի մոտ 7,5 մագնիտուդով եւս մեկ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:41-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանգարեի քաղաքից 998 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 55,6 կմ խորության վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի ափերի մոտ:
Ցունամիի նախազգուշացման ամերիկյան կենտրոնը հայտնում է, որ ավերիչ ալիքները հնարավոր են երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ շառավղով:
Կարծիքներ