Ճապոնիան հունիսի 10-ից կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան հունիսի 10-ից կվերսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ առայժմ սահմանափակվելով խմբակային տուրերով։
Էքսկուրսավարների ուղեկցությամբ խմբային շրջագայությունների մասնակիցներին կթույլատրվի մուտք գործել երկիր։ Կառավարությունը կասեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Ճապոնիա՝ 2020 թվականի ապրիլին COVID-19-ի հետ կապված սահմանային հսկողությունը խստացնելուց հետո:
Կառավարությունը երկրներն ու շրջանները բաժանել է երեք խմբի՝ կապույտ, դեղին և կարմիր՝ ելնելով Ճապոնիա կորոնավիրուսի թափանցման ռիսկից։ Զբոսաշրջիկներին կթույլատրվի մուտք գործել նվազագույն ռիսկ ունեցող կապույտ գոտի, որի մակերեսը կազմում է ընդհանուրի մոտ 80%-ը:
Արգելքը կհանվի երկրում և արտերկրում վարակվածության իրավիճակի բարելավման, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանման տնտեսական ազդեցության մեծ ակնկալիքների ֆոնին:
Սկզբում միայն խմբային շրջագայության մասնակիցներին կթույլատրվի մուտք գործել երկիր, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել հնարավոր ռիսկերը:
Կարծիքներ