Պարեկները բաժին բերման են ենթարկել մի տղամարդու, որի խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800 ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի տղամարդու։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոսռիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ