ԵՄ-ն ձգձգում է Անկարայի հետ երկխոսությունը․ Չավուշօղլու
Եվրամիությունը խուսափում է Թուրքիայի հետ երկխոսությունից վիզային ռեժիմի դյուրացման և Մաքսային միության նորացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները։
Նախարարի խոսքերով՝ Եվրամիության առաջ քաշած չափորոշիչների մեծ մասն արդեն կատարել է Անկարան։
«Եվրամիությունն այսօր պարզապես ձգձգում է ժամանակը, որպեսզի հետաձգի խնդրի լուծման հնարավորությունը։ Խաղադրույքը դրված է այդ խոստումները կատարելուց հրաժարվելու վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Կարծիքներ