Իրաքի ռազմաբազաներից մեկում ծայրահեղ շոգի պատճառով երկու պայթյուն է որոտացել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում տեղակայված ռազմաբազայում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի անվտանգության մարմիններին:
Հաղորդվում է, որ պայթյունների պատճառ են դարձել ծայրահեղ շոգը և ռազմամթերքի պահման սխալ պայմանները:
Անվտանգության մարմինների տվյալներով՝ 2 պայթյուն է որոտացել:
Բաղդադում ցերեկային ջերմաստիճանն արդեն մի քանի օր է չի իջնում 50 աստիճանից:
Կարծիքներ