Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է ԵԽԽՎ-ում իրենց ներկայությունից։ Ըստ նրա՝ Ադրբեջանը որոշել է չմասնակցել ԵԽԽՎ նիստերին:

«Որովհետև եթե մենք իրավունք չունենք արտահայտելու մեր դիրքորոշումը, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,- ասել է Ալիևը։

Այնուհետև նա շարունակել է․  «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Ցավոք, այս որոշումը կայացվել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ, և այդ անձը կանցլեր Շոլցի գլխավորած կուսակցության անդամ է։ Սա երկակի ստանդարտներ կամ խաղ չէ՞ մեզ հետ։ Գերմանիայի կանցլերը դրսևորում է անաչառություն, և նրա հայտարարություններն ու գործողություններն արտացոլում են դա։ Իսկ իր ղեկավարած կուսակցության անդամը ցանկանում է հեռացնել Ադրբեջանին, որը ԵԽԽՎ-ում երկու ոչ քրիստոնեական երկրներից մեկն է, և դա անում է ցուցադրաբար և նպատակային։

Եթե մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը»։

Նա նշել է, որ գերմանական մամուլում Ադրբեջանը ներկայացվում է որպես բռնապետական երկիր, որտեղ մարդկանց ձերբակալում են իրենց կարծիքի համար։ Վերջինս դրանք համարում է «բացարձակ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մասին միտումնավոր շատ բացասական տպավորություն է ստեղծվում. «Այս ամենը կարո՞ղ է խանգարել մեր կատարած աշխատանքին։ Ո՛չ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի, մեր երկրի բարօրության համար՝ լինի դա տարածքային ամբողջականության վերականգնում, թե տնտեսական օրակարգ»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում