Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառք. ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցություն

Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառք. ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցություն

Հոկտեմբերի 9-ին ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով  դադարեցնել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը, տրամադրել հումանիտար օգնություն»։

«Դաշնային կառավարությունը պետք է անվերապահորեն պահանջի վերադարձ ադրբեջանական հարձակումներին նախորդած դիրքերին։ Անհապաղ հրադադարը ժամ առաջ պետք է հաստատվի։

Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղին դաշնային կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը` հաշվի առնելով շարունակաբար վատթարացող դրությունը»,- հայտարարել են խմբակցության ղեկավարներ Ամիրա Մոհամադ Ալին և Դիթմար Բարչը։

«Դաշնային կառավարությունը պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցում և այդ դիրքորոշումը ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպաններին։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն այլևս չպետք է տեղահանվի` ադրբեջանական զորքերի, թուրքական սպաների և Էրդողանի իսլամիստական վարձկանների հարձակումների պատճառով։

Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը։ Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը»,- նշված է ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցության հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում