Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով

Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Երևանի եկամուտները կավելացվեն 60 մլն 014 հազար դրամով, ծախսերի գումարն էլ կնվազեցվի 233 մլն 386 հազար դրամով:

Որոշման համաձայն 293 մլն 400 հազար դրամով կնվազեցվի նաև դեֆիցիտի գումարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, ներկայացնելով որոշումը, հայտնեց, որ 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 25 մլն 141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարաններ ձեռք բերելու համար:

Որոշման համաձայն՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար:

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվեցին 60 մլն 014 հազար դրամով, որով նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման աշխատանքների իրականացման համար:

Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103 հազար 4 հարյուր եվրոյին համարժեք 59 մլն 522.9 ՀՀ դրամ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում