Հոկտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հոկտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։