Լիոնի պաշտպանը կարող է հայտնվել մադրիդյան գրանդում

Լիոնի պաշտպանը կարող է հայտնվել մադրիդյան գրանդում

«Լիոնի» և Բելգիայի հավաքականի պաշտպան Ջեսոն Դենայերը կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով Goal-ին, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մադրիդի «Ռեալը»։

Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը կսպասի մինչև առաջիկա ամառ, երբ ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, որից հետո կփորձի վերջինիս ձեռք բերել անվճար։

Դենայերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման՝ խփելով մեկ գոլ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սերուցքայինների»ուշադրության կենտրոնում է նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաթիաս Գինտերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում