Երևանի Աշտարակի խճուղում մեքենա է շրջվել. մինչ փրկարարների հասնելը՝ օգնել են քաղաքացիները
Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածներ չկան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։
Կարծիքներ