Ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտնված քաղաքացիների համար Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ նշելով, որ ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 հեռախոսահամարով:
Տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք:
Կարծիքներ