Կանսեռվի կոկոշները սահմանագծի դիրքերի կահավորման հարցում շատ էֆեկտիվ միջոց են
Այսօր ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: Նա հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին, քանի որ մեկնում են Արցախ:
Ավելին, Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին պառկած դիրքով դրեց Արցախի դրոշը և հայտարարեց,որ մեկնում են Արցախ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Հայտնի փաստ է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում երկար տարիներ աշխատած Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման ժամանակ Ադրբեջանի հետ սահմանագիծը կահավորում էր այսպես կոչված «կանսեռվի կոկոշներով»։
Հավանաբար հիմա էլ Արցախ մեկնող Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր պատգամավորները Արցախում կանսեռվի կոկոշ կտեղադրեն Ադրբեջանի հետ սահմանին՝ այդկերպ պաշտպանելով Արցախը, չէ որ ինչպես Սեյրան Օհանյանն էր պնդում՝ կանսեռվի կոկոշները սահմանագծի դիրքերի կահավորման հարցում շատ էֆեկտիվ միջոց են։
Կարծիքներ