Չելսին Մարկինյոսի վերաբերյալ առաջարկ է արել ՊՍԺ-ին ու մերժվել

Չելսին Մարկինյոսի վերաբերյալ առաջարկ է արել ՊՍԺ-ին ու մերժվել

«Չելսին» պատրաստվում էր ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսին։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։

Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար 100 մլն եվրո է առաջարկել։ Բայց փարիզյան ակումբը մերժել է առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապույտների» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կցանկանար բրազիլացուն տեսնել իր թիմում: Գերմանացի մասնագետը շատ լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի հետ: Տուխելը ակնկալում է, որ Մարկինյոսը և Տիագո Սիլվան կկազմեն «Չելսիի» կենտրոնական պաշտպանների հիմնական զույգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում