Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը պլանային ջրանջատում կլինի

Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը պլանային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 29-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից-21, Արշակունյաց 36-330 համարների ջրամատակարարումը:

 
Իրականացվելու են պլանային աշխատանքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում