Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այնուհետև Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ կարիքի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական օպերացիան դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը, փոխանցում է Ermenihaber-ը։
«Պետքարտուղար Բլինքենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար»,- տեղեկացրել է Նեդ Փրայսը։
Կարծիքներ