«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է տուրիստական հոսքերի վերականգնման տեսանկյունից․ Փաշինյան

«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է տուրիստական հոսքերի վերականգնման տեսանկյունից․ Փաշինյան

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին կատարվող վերաբաշխման արդյունքում հատկացնել ֆինանսական աջակցություն: Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն: Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից լրացուցիչ 77.768.000 դրամ է հարկավոր։ Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի մեջ կա նախագիծ, որով գումար են հատկացնելու նաև Մարզահամերգային համալիրին, որպեսզի համալիրը պատրաստվի «Մանկական Եվրատեսիլին»։ «Կարծում եմ՝ սա լավ առիթ է տուրիստական հոսքերի վերականգնման տեսանկյունից»-ասաց Փաշինյանը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում