Էդվարդ Ասրյանն այցելել է մարտական դիրքեր, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

Էդվարդ Ասրյանն այցելել է մարտական դիրքեր, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

Դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում