Արզաքանցյանն ազատ է արձակվել
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,- հավելել են կառույցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը։ Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Կարծիքներ