ՄՏԿ-ի տիեզերագնացները ռուսաստանցիներին շնորհավորել են Գագարինի թռիչքի տարեդարձի առթիվ
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ:
«Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ: Տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց, որով խիզախեց ուղեւորվել մեր հայրենակից Յուրի Ալեքսեեւիչ Գագարինը: Այդ օրը նրա անունն իմացավ ամբողջ մոլորակը. չԷ որ հենց այդ ժամանակ սկսվեց նոր պատմությունը՝ օդաչուավոր տիեզերական թռիչքների պատմությունը»,-ասել Է տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը՝ հանդես գալով «Ռոսկոսմոս»-ի կողմից հրապարակված տեսանյութում:
Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին հավելել Է, որ խորհրդային կոնստրուկտորները երկիրը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկայիս անձնակազմի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
С ДНЕМ КОСМОНАВТИКИ!
— РОСКОСМОС (@roscosmos) April 11, 2021
12 апреля 1961 года навсегда изменило наш мир. Первый полёт человека в космос стал результатом общечеловеческого научного прогресса, грандиозной самоотверженности советских учёных, конструкторов, первых космонавтов!#ДеньКосмонавтики #12апреля #Поехали pic.twitter.com/Omfoq1ZTGG
Կարծիքներ