«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Քարկոփ, Ճոճկան Մեծ, Փոքր Այրում բնակավայրեր
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կազմակերպում է քաղաքացիների, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և տեխնիկայի փոխադրումը դեպի Քարկոփ, Ճոճկան Մեծ և Փոքր Այրում բնակավայրեր։
Այս մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից․
«Մեր շարժակազմով դեպի տուժված բնակավայրեր օգնություն ցուցաբերելու համար տեղափոխվել են ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ Կապան կազմակերպության կամավորները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ