Եղանակային պատճառներով պայմանավորված՝ կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:
«Սիրելի հայրենակիցներ, եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:
Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»։
Նշենք, որ ժամեր առաջ Երևանում ուժգին քամի էր: Ըստ ԱԻՆ-ի՝ քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր:
Կարծիքներ